«ՅՈՒՆԻՌԵՍՈ» ԱՓԲԸ-ն 2008թ-ին կենտրոնական բանկի կողմից ստացել է ոչ կյանքի ապահովագրության իրականացման լիցենզիա, իսկ 09.10.2009 թ. ընկերությունը վերանվանվել է «ՌԵՍՈ» ԱՓԲԸ:
«ՌԵՍՈ» ԱՓԲԸ–ն փոխկապակցված է. ռուսական «Ռեսո Գարանտիա» ապահովագրական ԲԲԸ-ի հետ: Իր հերթին, ռուսական «Ռեսո Գարանտիա» ապահովագրական ԲԲԸ-ի բաժնետերերն են ֆրանսիական AXA-ն (36.6 %), Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկը (10%), իսկ բաժնետոմսերի 54,4% պատկանում են հայազգի Սերգեյ եւ Նիկոլայ Սարկիսովներին:
Հայկական ապահովագրական շուկայում իր կարճաժամկետ գործունեության ընթացքում «ՌԵՍՈ» ԱՓԲԸ-ն արդեն իսկ համարվում է առաջատար ապահովագրական ընկերություններից մեկը:
| <<Պոլիգրաֆիա>> ՓԲԸ | Ներդրումային գործունեություն | 50% |
| <<ՍԻ ԱՅ ԷՍ Էկվիթի Փարթներս Լիմիտեդ>> ՍՊԸ | Ներդրումային գործունեություն | 50% |
Մեր առաքելությունը և նպատակները
Տեսլական
«ՌԵՍՈ» ԱՓԲԸ-ի գլխավոր նպատակն է դառնալ Հայաստանի Հանրապետության և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում գործող, ոչ կյանքի ապահովագրության ոլորտում ամենամեծ մանրածախ ապահովագրական ընկերություններց մեկը` ներդնելով եվրոպական ապահովագրական մշակույթի ստանդարտներ:
Այդ նպատակը կյանքի կոչելու համար ընկերությունը ձեռնամուխ է եղել ստեղծել ամենամեծ գործակալական ցանցը և «ՌԵՍՈ» ապահովագրական գործակալների դպրոցը դարձնել ապահովագրական շուկա կադրերի ներարկման գլխավոր աղբյուր:
Առաքելություն
Մենք «ՌԵՍՈ» ապահովագրական ընկերությունում կոչված ենք ապահովել մեր հաճախորդների ֆինանսական, գույքային, առողջության և պատասխանատվության ապահովագրությունը:
Մենք մեր ռեսուրսները Կենտրոնացնում և կենտրոնացնելու ենք նաև հետագայում մարդկային ռեսուրսների զարգացման գործում` ջանք չխնայելով բարձրացնել մեր գործակալների մասնագիտական գիտելիքները:
Մենք «ՌԵՍՈ» ԱՓԲԸ-ում մեր առաքելությունն ենք համարում նշանակալից ներդրում ունենանալ հայաստանյան ապահովագրական շուկայի մշակույթի զարգացմանը:
Մեր աշխատանքի կարևորագույն գրավականը պետք է լինի մեր հաճախորդների խնդիրներին արագ արձագանքելը` ճիշտ ժամանակին և արդարացի փոխհատուցելով նրանց կողմից կրած վնասները:
Մեզ հետ կարող եք կապնվել
Կենտրոնական գրասենյակ` ք.Երևան, Վարդանանց 16 1/1
Հեռ: +374 10 56 05 50
Էլ. փոստ: info@reso.am
Վարչակազմակերպական կառուցվածք
Կանոնադրություն
Լիցենզիա
Գրանցման վկայական



Կորպորատիվ կառավարում
Փաստաթղթեր
Հաճախորդներ և գործընկերներ
Հաշվետվություններ
ԱՊՊԱ հաշվիչ
