Ապահովագրություն
բոլոր դեպքերի համար
Home Sitemap Feedback
Փնտրում
Նորություններ
Հարցազրույց
Հ2
Շանթ
Մամլո ասուլիս
Սերգեյ Սարկիսովը նվիրաբերել է 3 մլն ԱՄՆ դոլար
«ԱՐՁԱԿ 2011» մրցանակաբաշխություն
Վարկ ԿԱՍԿՈ ապահովագրության համար
Կոբրենդինգային ծրագիր «Յունիբանկ» ՓԲԸ-ն հետ
Հաճախորդները մեր մասին
ՈՒսումնաժամանցային հավաք Ջերմուկում









ARMENIAN MOTOR INSURERS BUREAU - APPA

Հաճախորդի իրավունքներ

   Յուրաքանչյուր անձ կարող է ստանալ ամփոփ տեղեկություններ «ՌԵՍՈ» Ապահովագրական ՓԲԸ կողմից մատուցվող ծառայությունների մասին` այցելելով Ընկերության գլխավոր գրասենյակ` ՀՀ, ք. Երևան, 0010, Վարդանանց 16շ. 1/1, կամ զանգահարելով  +374 (10) 560 550 հեռախոսահամարով: «ՌԵՍՈ» Ապահովագրական ՓԲԸ կողմից մատուցվող ծառայությունների, ինչպես նաև այլ տեղեկություններ Դուք կարող եք ստանալ այցելելով  www.reso.am ինտերնետային կայք:

 

   Յուրաքանչյուր անձ իրավունք ունի «ՌԵՍՈ» Ապահովագրական ՓԲԸ վերաբերյալ ստանալու "Ապահովագրության և ապահովագրական գործունեության մասին" Հայաստանի Հանրապետության օրենքի 84-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված տեղեկատվությունը` մասնավորապես.

1) Ընկերության պետական գրանցման վկայականի և Ընկերության կանոնադրության պատճենները.

2) բաժնետոմuերի բաց բաժանորդագրության դեպքում` Ընկերության բաժնետոմuերի թողարկման ազդագրի պատճենը.

3) Ընկերություն թողարկած պարտատոմuերի և այլ արժեթղթերի հրապարակային տեղաբաշխման դեպքում՝ արժեթղթերի շուկան կարգավորող oրենքներով և այլ իրավական ակտերով սահմանված տեղեկությունները.

 

   Սույն տեղեկությունների կամ փաստաթղթերի ստացման համար հարկավոր է գրավոր դիմում ներկայացնել «ՌԵՍՈ» Ապահովագրական ՓԲԸ գործադիր տնօրենին: Տեղեկությունների կամ փաստաթղթերի տրամադրման համար Ընկերությունն իրեն իրավունք է վերապահում գանձել համապատասխան վճար, որը սակայն չի կարող գերազանցել դրանց պատրաստման համար «ՌԵՍՈ» Ապահովագրական ՓԲԸ կողմից իրականացված փաստացի ծախսերը: Տեղեկությունները տրամադրվում են Ընկերության կողմից դիմումը ստանալուց հետո 3 աշխատանքային օրվա ընթացքում:

 

   Եթե Դուք ունեք որևէ բողոք-պահանջ կապված «ՌԵՍՈ» Ապահովագրական ՓԲԸ կողմից Ձեզ մատուցված ծառայությունների հետ, ապա խնդրում ենք Ձեզ ներկայացնել այն Ընկերության գլխամասային գրասենյակ ՀՀ, ք. Երևան ,0010, Վարդանանց 16շ. 1/1:

 

  Ընկերության կողմից հաճախորդի բողոք-պահանջին վերջնական գրավոր պատասխանի տրամադրումը Ընկերությունը իրականացնում է բողոք-պահանջը ստանալու պահից 10 (տաս) աշխատանքային օրվա ընթացքում

   
   Բողոք-պահանջի գրավոր պատասխանով բավարարված չլինելու դեպքում հաճախորդը իր իրավունքները պաշտպանելու համար կարող է դիմել ֆինանսական համակարգի հաշտարարին  www.fsm.am *:

 

   Սիրելի հաճախորդ, հայտնում ենք Ձեզ, որ «ՌԵՍՈ» Ապահովագրական ՓԲԸ-ն չի հրաժարվել Ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումները վիճարկելու իրավունքից:

        Դա նշանակում է, որ «ՌԵՍՈ» Ապահովագրական ՓԲԸ կարող է որոշ դեպքերում դատական կարգով վիճարկել Ֆինանսական համակարգի հաշտարարի կողմից «ՌԵՍՈ» Ապահովագրական ՓԲԸ դեմ կայացված որոշումները:

 

Ֆինանսական համակարգի հաշտարար

 

Հաշտարար: Փիրուզ Սարգսյան

Հասցե: 375010 ք. Երեւան, Վազգեն Սարգսյան 26/1 Էրեբունի

Պլազա  բիզնես կենտրոն, 4-րդ հարկ, 411 սենյակ

Աշխատանքային ժամեր: Երկուշաբթի-ուրբաթ` 9:00-ից մինչեւ 18:00, 
Ընդմիջում` 13.00-14.00

Հեռախոս: (+37410) 58-23-22, 58-23-21

Ֆաքս: (+37410) 58-24-21

Կայք: www.fsm.am

 

Հայաստանի ավտոապահովագրողների բյուրո

 

Հասցե: ք.Երեւան, Թումանյան 8, 3-րդ հարկ

Աշխատանքային ժամեր: Երկուշաբթի-ուրբաթ` 9:00-ից մինչեւ 18:00, 
Ընդմիջում` 13.00-14.00

Հեռ: (+374 10) 58 00 32, 51 92 05,

Ֆաքս: (+374 10) 51 92 00 Կայք: www.paap.am

Էլ.փոստ: info@paap.am

Հաճախորդների դիմում-բողոքների ընդունման և քննարկման գործընթացի նկարագրություն