Առաջին մարզային գործակալական դպրոցը - 07.10.2011
2011 թվականի հոկտեմբերի 6-ին Շիրակի մարզի Գյումրի քաղաքում տեղի ունեցավ «ՌԵՍՈ» ապահովագրական գործակալական դպրոցի բացման հանդիսավոր արարողությունը, որն առաջին մարզային ապահովագրական դպրոցն է: Այս աննախադեպ քայլը հնարավոր դարձավ շնորհիվ «ՌԵՍՈ» Ապահովագրական ՓԲԸ Շիրակի մարզի ներկայացուցիչներ Էդգար Անտիկյանի և Ռաֆայել Մխիթարյանի:
Միջոցառմանը ներկա էին «ՌԵՍՈ» Ապահովագրական ՓԲԸ գործադիր տնօրեն Սամվել Գրիգորյանը, գործակալական ցանցի գծով գործադիր տնօրենի տեղակալ Հակոբ Հակոբյանը, մարքեթինգի և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Աշոտ Հակոբյանը, Շիրակի և այլ մարզերի «ՌԵՍՈ» Ապահովագրական ընկերության ներկայացուցիչներ և ավելի քան 50 գործակալներ:
« «ՌԵՍՈ» Ապահովագրական ՓԲԸ-ն Հայաստանում կիրառում և զարգացնում է ռուսական «ՌԵՍՈ-Գարանտիա» ընկերության 20-ամյա գործունեության ընթացքում կուտակած հաջողված փորձը և տեխնոլոգիաները: Այս տեսանկյունից, մեծապես կարևորում ենք գործակալական ցանցի ուղղությամբ կատարվող ներդրումները և շարունակելու ենք ընդլայնել թե´ գործակալական ցանցը, թե´ գործակալական դպրոցների աշխարհագրությունը», - իր ողջույնի խոսքում ասաց «ՌԵՍՈ» Ապահովագրական ընկերության գործադիր տնօրեն Սամվել Գրիգորյանը: Նա նաև նշեց Հայաստանում ապահովագրական շուկայի կայացման խնդրի մասին` մասնավորեցնելով այս գործում գործակալների կարևորագույն դերը, ովքեր հաճախորդի հետ շփման առաջին կոնտակտն են ապահովում և պետք է լավ պատրաստված լինեն ու կարողանան քաղաքացիներին մատչելի կերպով ներկայացնել ապահովագրական ծառայությունների հնարավորությունները և առավելությունները: Եվ որպեսզի նրանք դա կարողանան անել բարձր մակարդակով` «ՌԵՍՈ»-ն այդ նպատակով ստեղծում է նրանց համար որակյալ անվճար կրթություն ապահովող ապահովագրական գործակալական դպրոցներ, իսկ մայրաքաղաքից դուրս դրանց առկայությունը լավ հնարավորություն է մարզերում բնակվող այն քաղաքացիների համար, ովքեր ցանկություն ունեն իրենց գործունեությունը ծավալել ապահովագրության ոլորտում:
Հանդիսավոր բացման արարողություն ժամանակ «ՌԵՍՈ» Ապահովագրական ընկերության գործադիր տնօրենը մարզային առաջին ապահովագրական գործակալական դպրոցին նվիրեց պրոյեկտոր` ուսումնական գործընթացն ավելի արդյունավետ կազմակերպելու համար:
Բացման արարողությունից հետո Սամվել Գրիգորյանը և Էդգար Անտիկյանը պատասխանեցին լրագրողների հարցերին:
Սամվել Գրիգորյանը սիրով պատասխանեց նաև գործակալների հարցերին, լսեց նրանց առաջարկները:
Շիրակի մարզի «ՌԵՍՈ» Ապահովագրական գործակալական դպրոցը ունի գեղեցիկ, հարմարավետ և ընդարձակ պայմաններ և հագեցված է ուսումնական գործընթացն ավելի մատչելի և հետաքրքիր դարձնելու համար անհրաժեշտ պարագաներով և տեխնիկայով:
Դպրոցում մասնակիցների հայտագրումն արդեն սկսված է և առաջին դասընթացը նախատեսվում է իրականացնել 2011թ. հոկտեմբերի 15-ին: Դպրոցը գործում է Գյումրի քաղաքի Մուսայելյան 50/1 հասցեում: Մանրամասների համար կարող եք զանգահարել հետևյալ հեռախոսահամարներով` (+374 312) 6 16 00; (055) 55 82 30



Կորպորատիվ կառավարում
Փաստաթղթեր
Հաճախորդներ և գործընկերներ
Հաշվետվություններ
ԱՊՊԱ հաշվիչ