Մենք արդեն 3 տարեկան ենք - 11.11.2011
Ուղիղ երեք տարի է անցել այն օրից, երբ «ՌԵՍՈ» Ապահովագրական ընկերությունը Կենտրոնական բանկի կողմից ստացավ ոչ կյանքի ապահովագրության իրականացման լիցենզիա և պաշտոնապես սկսեց գործունեություն ծավալել ՀՀ ապահովագրական շուկայում: Չնայած այս կարճ ժամանակահատվածին` «ՌԵՍՈ» Ապահովագրական ընկերությունն արդեն իր կայուն տեղն է զբաղեցնում ՀՀ ապահովագրական շուկայում և տարբեր ապահովագրական դասերի գծով և ֆինանսական ցուցանիշներով առաջատար հորիզոնականներում է:
«ՌԵՍՈ» Ապահովագրական ընկերության հիմնական նպատակն է դառնալ ՀՀ և ԼՂՀ տարածքում գործող ոչ կյանքի ապահովագրության ոլորտում գործող ամենամեծ մանրածախ ապահովագրական ընկերությունը: Այս նպատակի իրականացման համար ընկերությունը պարբերաբար մշակում է այնպիսի ծառայություններ, որոնք գլխավորապես ուղղված են մեր հայրենակիցների ապահով և կայուն կյանքի ապահովմանը:
Իր երեքամյա հոբելյանը «ՌԵՍՈ» Ապահովագրական ընկերությունը նշեց իր աշխատակիցների և գործակալական ցանցի մենեջերների մասնակցությամբ, ովքեր այս տարիների ընթացքում ջանք և եռանդ չեն խնայել ընկերության անունը բարձր պահելու համար:
Հետաքրքիր ժամանցային ձևաչափով միջոցառումը տեղի ունեցավ “GIZA” ռեստորանային համալիրում: Միջոցառումը մեկնարկեց ընկերության գործադիր տնօրեն Սամվել Գրիգորյանի ողջույնի խոսքով, ով իր ելությում շնորհավորեց ողջ անձնակազմին` հաճելի ժամանց մաղթելով ներկաներին:
Ծննդյան տարեդարձի ընթացքում ընկերության առանձին բաժինների միջև կազմակերպվեցին բազմաթիվ մրցույթներ և հաղթողներին հանձնվեցին մրցանակներ:



Կորպորատիվ կառավարում
Փաստաթղթեր
Հաճախորդներ և գործընկերներ
Հաշվետվություններ
ԱՊՊԱ հաշվիչ