Ապահովագրություն
բոլոր դեպքերի համար
Home Sitemap Feedback
Փնտրում
Նորություններ
Հարցազրույց
Նվիրատվություն
Սոցիալական փաթեթով առաջարկների ներկայացում
Սոցիալական փաթեթով առողջության ապահովագրության առաջին պայմանագրերը «ՌԵՍՈ»-ի հետ
Սոցիալական փաթեթով առողջության ապահովագրություն
Հարցազրույց
Հ2
Շանթ
Մամլո ասուլիս
Սերգեյ Սարկիսովը նվիրաբերել է 3 մլն ԱՄՆ դոլար









ARMENIAN MOTOR INSURERS BUREAU - APPA
Նորություններ

«ՌԵՍՈ Գարանտիա»-ն 20 տարեկան է - 21.11.2011

«ՌԵՍՈ Գարանտիա» ապահովագրական ընկերությունը սկսել է գործունեություն ծավալել ռուսական շուկայում 1991 թվականին: Ընկերությունն իրականացնում է ապահովագրություն 102 ապահովագրական տեսակների գծով: 20 տարի շուկայում գործելուց հետո, ընկերությունն այսօր ունի ավելի քան 19.000 գործակալ և 800-ից ավելի ներկայացուցչական կետեր:

2011 թվականի նոյեմբերին լրացավ «ՌԵՍՈ Գարանտիա» Ապահովագրական ընկերությունն գործունեության 20 ամյակը: Այս տարիների ընթացքում ընկերությունը ռուսական շուկայում ձեռք է բերել բարձր համբավ և հեղինակություն և հանդիսանում է ռուսական շուկայի առաջատար ընկերություններից մեկը:

«ՌԵՍՈ Գարանտիա» ընկերության 20-ամյա տարեդարձի կապակցությամբ  2011 թվականի նոյեմբերի 15-ից 19-ը Մոսկվայում  էին գտնվում «ՌԵՍՈ Խմբի» մասնակից ընկերությունների շուրջ 1000 ներկայացուցիչներ, այդ թվում նաև` «ՌԵՍՈ» ԱՓԲԸ-ի պատվիրակությունը` ընկերության գործադիր տնօրեն Սամվել Գրիգորյանի գլխավորությամբ:   

Քառօրյա հագեցած օրակարգն իր մեջ ներառում էր միջոցառումների մի ողջ փաթեթ` համաժողովներ, վարպետության դասեր, սեմինարներ, տոնական համերգ, պարահանդես և այլն: Համաժողովները, վարպետության դասերը և սեմինարները վերաբերում էին ապահովագրության ոլորտի գրեթե բոլոր թեմաներին, առկա վիճակին և հետագա զարգացման հեռանկարին, որոնք մասնակիցներին հնարավորություն տվեցին սեփական գործունեության բարելավման գործնական աջակցություն ստանալ:

Ըստ մասնակիցների հավաստման, միջոցառումները մեծապես կնպաստեն «ՌԵՍՈ Խմբի» կազմակերպությունների զարգացման տեմպերի նկատելի ավելացմանը: Քննարկումների արդյունքում տարբեր երկրների ներկայացուցիչների միջև տեղի ունեցավ կուտակած գիտելիքի և փորձի փոխանակում:

Առանձնակի կարևորություն ուներ նաև գործակալական ցանցի ավելի քան 2000 մենեջերների հետ «ՌԵՍՈ Խմբի» և «ՌԵՍՈ Գարանտիա» ընկերության Խորհրդի նախագահ Սերգեյ Սարկիսովի և «ՌԵՍՈ Գարանտիա»-ի մյուս ղեկավարների շուրջ 2 ժամ տևած հանդիպումը, որտեղ վերջիններս սիրով պատասխանեցին մենեջերների բարձրացրած հարցերին և ստացան նաև իրենց կողմից մենեջերներին ուղղած հարցերի պատասխաններ:

Միջոցառումների  վերջին օրը  «Крокус сити холл» համերգասրահում տեղի ունեցավ «ՌԵՍՈ Գարանտիա»-ի 20-ամյա հոբելյանին նվիրված մեծ համերգ և պարահանդես ավելի քան 6000 ռեսոյականների և ռուսական շոու-բիզնեսի հեղինակավոր ներկայացուցիչների` Սոֆիա Ռոտարուի, Վալերի Մելաձեի, «Մաշինա վրեմենի» խմբի, Դիմա Բիլանի և այլոց մասնակցությամբ:

Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք այցելել` http://www.reso.ru/News/news221111.html


 

<< Հետ