Ապահովագրություն
բոլոր դեպքերի համար
Home Sitemap Feedback
Փնտրում
Նորություններ
Հարցազրույց
Նվիրատվություն
Սոցիալական փաթեթով առաջարկների ներկայացում
Սոցիալական փաթեթով առողջության ապահովագրության առաջին պայմանագրերը «ՌԵՍՈ»-ի հետ
Սոցիալական փաթեթով առողջության ապահովագրություն
Հարցազրույց
Հ2
Շանթ
Մամլո ասուլիս
Սերգեյ Սարկիսովը նվիրաբերել է 3 մլն ԱՄՆ դոլար









ARMENIAN MOTOR INSURERS BUREAU - APPA
Նորություններ

ՈՒսումնաժամանցային հավաք Ջերմուկում - 28.11.2011

    «ՌԵՍՈ» Ապահովագրական ՓԲԸ-ի գործակալական ցանցի մենեջերների հանդիպումը Ջերմուկում

    «ՌԵՍՈ» Ապահովագրական ընկերության ԱՊՊԱ պայմանագրերի, ինչպես նաև այլ  ծառայությունների վաճառքը հիմնականում իրականացվում է գործակալական ցանցի միջոցով: Այդ իսկ պատճառով, ընկերությունը կարևորում է ապահովագրական գործակալների գիտելիքների պարբերաբար թարմացմանը և բարձրացմանն ուղղված միջոցառումների կազմակերպումը:

   Միջոցառումերի պլանի շրջանակներում օգոստոսին Աղվերանում կազմակերպվել էր եռօրյա ուսումնաժամանցային հավաք: Հավաքին հաջորդեցին բազմաթիվ բարեփոխումներ, որոնք իրականացվել և իրականացվում են ՌԵՍՈ-ում պրոդուկտների և ծառայությունների մատուցման ոլորտում: Վերոնշյալ բարեփոխումները մասնակիցներին ներկայացնելը և դրանց ծանոթացնելը նպաստեցին հերթական հավաքի կազմակերպմանը: Այս անգամ միջոցառումը կազմակերպվեց Ջերմուկ քաղաքում, որին մասնակցում էին ավելի քան 50 գործակալական ցանցի մենեջերական խմբի ղեկավարներ և մենեջերներ, ինչպես նաև նոր գործակալներ ՀՀ-ից և ԼՂՀ-ից:

   Հավաքի ընթացքում գործակալներին ներկայցվեց «ՌԵՍՈ» Ապահովագրական ընկերության պրոդուկտները և մատուցվող ծառայությունները, մասնավորապես` «ԱՊՊԱ», «ՌԵՍՈՄԵԴ», “APPA+” և այլն:

    Ներկայացվեցին ԱՊՊԱ վկայագրի բարեփոփոխված տարբերակը, որն էլ ավելի է հեշտացնում գործակալների աշխատանքը: Մեծ հետաքրքրություն առաջացրեց նաև “LiteSoft” ընկերության կողմից ապահովագրական ընկերությունների ողջ գործունեության ավտոմատացման համար մշակված “LiteInsurance” համակարգի ներկայացումը, որը հնարավորություն է ընձեռում նաև ավտոմատացնել ընկերության գործակալական ցանցի աշխատանքը` ապահովագրական վկայագրերի Օն-լայն մուտքագրման հնարավորություն ընձեռելով գործակալներին:

  Հավաքի ընթացքում մենեջերները նաև քննարկեցին  ապահովագրական ծառայությունների առաջմղման հիմնական եղանակները, Crosseling-ի առանձնահատկությունները, տեղի ունեցավ փորձի փոխանակում:


<< Հետ