Ապահովագրություն
բոլոր դեպքերի համար
Home Sitemap Feedback
Փնտրում
Նորություններ
Հարցազրույց
Նվիրատվություն
Սոցիալական փաթեթով առաջարկների ներկայացում
Սոցիալական փաթեթով առողջության ապահովագրության առաջին պայմանագրերը «ՌԵՍՈ»-ի հետ
Սոցիալական փաթեթով առողջության ապահովագրություն
Հարցազրույց
Հ2
Շանթ
Մամլո ասուլիս
Սերգեյ Սարկիսովը նվիրաբերել է 3 մլն ԱՄՆ դոլար









ARMENIAN MOTOR INSURERS BUREAU - APPA
Նորություններ

Կոբրենդինգային ծրագիր «Յունիբանկ» ՓԲԸ-ն հետ - 12.12.2011

 

«ՌԵՍՈ» Ապահովագրական ընկերությունը  «Յունիբանկ»  ՓԲԸ-ն  հետ իրականացնում է կոբրենդինգային ծրագիր

“U-Customers Partner” ծրագրի շրջանակներում «ՌԵՍՈ» Ապահովագրական ընկերությունը  և «Յունիբանկ»  ՓԲԸ-ը համատեղ իրականացնում են ակցիա, որի համաձայն  գործընկեր-կազմակերպությունների հաճախորդներին տրամադրում է կոբրենդինգային քարտեր` վարկային գծերով: “ՌԵՍՈ” ընկերությունն իր հերթին մատուցված ծառայություններից օգտվող հաճախորդներին կտրամադրի լրացուցիչ արտոնություններ:

ArCa Classic “UNIBANK– RESO” կոբրենդինգային քարտը ձեռքբերած «ՌԵՍՈ» ընկերության ապահովադիրներին կտրամադրվի 5% զեղչ` ապահովագրական բոլոր ծառայությունների համար, բացառությամբ ԱՊՊԱ տեսակի:

Կոբրենդինգային քարտերը կթողարկվեն հատուկ դիզայնով և հաճախորդների համար որպես նվեր` անվճար տարեկան սպասարկմամբ: Քարտերով տրամադրված վարկային միջոցները հաճախորդները կարող են օգտագործել սպառողական ցանկացած նպատակների համար:

ArCa Classic “UNIBANK – RESO” քարտ կարող են ձեռքբերել “ՌԵՍՈ” ընկերության հետ ԱՊՊԱ և ԿԱՍԿՈ ապահովագրության պայմանագրեր կնքած ֆիզիկական անձինք հետևյալ սահմանաչափերով`   

-370 000 դրամ` 2005-2011թթ. արտադրության ցամաքային տրանսպորտային միջոցների ապահովագրության պայմանագրի առկայության դեպքում,

-100 000 դրամ` 2005-2008թթ. ռուսական արտադրության ավտոտրանսպորտային միջոցների ԱՊՊԱ պայմանագրի առկայության դեպքում,

-200 000 դրամ` 2008-2011թթ. ռուսական և 2005-2011թթ. այլ արտասահմանյան արտադրության ավտոտրանսպորտային միջոցների ԱՊՊԱ պայմանագրի առկայության դեպքում:

ArCa Classic “UNIBANK – RESO”  քարտապաններին  “Յունիբանկը” հաշվի  դրական մնացորդի նկատմամբ հաշվարկում է  բարձր տոկոսադրույք` 5% տարեկան, և  հնարավորություն է ընձեռում էապես կրճատելու առօրյա ծախսերը: Կոբրենդինգային քարտատերերը կընդգրկվեն այս տարվա դեկտեմբերի վերջին մեկնարկվող արտոնությունների ծրագրում, որի շրջանակներում գործընկեր-կազմակերպությունների լայն ցանցում գնումներ կատարելիս կարող են  բոնուսներ կուտակել  և օգտվել զեղչերից:

Առավել հարմարավետ սպասարկում ապահովելու նպատակով  “ՌԵՍՈ”  ընկերության ներկայացուցիչներն կզանգահարեն ակցիայի պայմաններին համապատասխանող հաճախորդներին և կներկայացնեն քարտերի տրամադրման և հայտի լրացման կարգը: Քարտը պատրաստ լինելուն պես հաճախորդը կհրավիրվի “Յունիբանկ”: Քարտը ստանալիս հաճախորդը  պետք է ներկայացնի անձնագիր, սոցիալական քարտ և վերոհիշյալ ընկերություններից որևիցե մեկի հետ կնքված պայմանագիր: Եթե հաճախորդը ցանկանում է նշված սահմանաչափերը գերազանցող գումար ստանալ, ապա  նա պետք է ներկայացնի նաև տեղեկանք աշխատավայրից` զբաղեցրած պաշտոնի և աշխատավարձի վերաբերյալ:

Քարտերի վարկային գիծը բացվում է 24 ամիս ժամկետով: Տարեկան տոկոսադրույքը կազմում է 22%, որը հաշվարկվում է միայն փաստացի օգտագործված գումարի նկատմամբ: Հաճախորդին  տրվում է նաև վարկի տոկոսադրույքի մեկ տոկոսային կետով իջեցման հնարավորություն, եթե քարտապանը երկրորդ տարում “Յունիբանկում” UNIPAY քարտով ամսական իրականացնի առնվազն 5000 դրամի կոմունալ վճարումներ: UNIPAY քարտը հաճախորդներին տրամադրվում է անվճար և հնարավորություն է տալիս կոմունալ ծառայությունների դիմաց վճարումներն իրականացնել  հաշված րոպեների ընթացքում:

Յունիբանկը քարտերի միջոցով տրամադրում է սպառողական վարկերի մեծ տեսականի` նախատեսված տեխնիկայի կամ կահույքի ձեռքբերման, զբոսաշրջության, վերանորոգման, գույքի ապահովագրության և այլ նպատակների համար:2011թ.-ի նոյեմբերի 1-ի դրությամբ բանկի կողմից թողարկված քարտերի քանակը կազմել է ավելի քան 74,6 հազար` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճելով գրեթե 20%-ով: Քարտերի ընդհանուր քանակում 55,6 հազարը կազմել են Visa միջազգային քարտերը, իսկ 19 հազարը` ArCa քարտերը:

ArCa Classic “UNIBANK – RESO”  քարտի վերաբերյալ առավել մանրամասն տեղեկատվության համար կարող եք զանգահարել ` (37410) 59 55 55 և  (37410) 56 05 50  հեռախոսահամարով:

 

<< Հետ