Ապահովագրություն
բոլոր դեպքերի համար
Home Sitemap Feedback
Փնտրում
Նորություններ
Հարցազրույց
Նվիրատվություն
Սոցիալական փաթեթով առաջարկների ներկայացում
Սոցիալական փաթեթով առողջության ապահովագրության առաջին պայմանագրերը «ՌԵՍՈ»-ի հետ
Սոցիալական փաթեթով առողջության ապահովագրություն
Հարցազրույց
Հ2
Շանթ
Մամլո ասուլիս
Սերգեյ Սարկիսովը նվիրաբերել է 3 մլն ԱՄՆ դոլար









ARMENIAN MOTOR INSURERS BUREAU - APPA
Նորություններ

Վարկ ԿԱՍԿՈ ապահովագրության համար - 20.12.2011

ԿԱՍԿՈ ապահովագրությունը բնակչության լայն զանգվածի համար առավել հասանելի դարձնելու նպատակով, «ՌԵՍՈ» ԱՓԲԸ հայաստանյան շուկայի առաջատար բանկերից մեկի` «Յունիբանկ»  ՓԲԸ-ն հետ համատեղ մշակել է U-ԿԱՍԿՈ +  ծրագիրը, որի շրջանակներում հաճախորդները կարող են վարկով ձևակերպել ավտոապահովագրություն:

Ձմռան գալուստով ավտոմեքենայի ապահովագրումը դառնում է առավել կարևոր, քանի որ  անբարենպաստ եղանակի պատճառով ճանապարհատրանսպորտային պատահարների թիվը, որի մասնակից կարող է լինել ինչպես սկսնակ, այնպես էլ փորձառու վարորդը, աճում է:  ՃՏՊ-ի հետ կապնված զգալի ծախսերից խուսափելուն օգնում է ավտոապահովագրությունը: ԿԱՍԿՈ ապահովագրության ձևակերպմամբ հաճախորդը ապահովագրում է իր մեքենան ինչպես աննշան վնասվածքներից, այնպես էլ ՃՏՊ-ի կամ առևանգման հետևանքով ավտոմեքենայի ամբողջական կորստից: ԿԱՍԿՈ-ի առկայության դեպքում ապահովագրական ընկերությունն իրականացնում է փոխհատուցում, անգամ եթե հաճախորդն ինքն է  պատահարի մեղավորը:     

U-ԿԱՍԿՈ +  ծրագիրի շրջանակներում հաճախորդները կարող են վարկով ձևակերպել ավտոապահովագրություն: Վարկը տրամադրվում է մինչև 600 հազար դրամ գումարով և նախատեսված է ԿԱՍԿՈ ապահովագրության կամ  ապահովագրական փաթեթի ձեռքբերման համար, որը ներառում է ԿԱՍԿՈ և բժշկական ապահովագրություն: Վարկից կարող են օգտվել այն ֆիզիկական անձինք, որոնք չունեն բացասական վարկային պատմություն և հանդիսանում են 2001թ.-ից  հետո արտադրված արտասահմանյան կամ 2006թ.-ից հետո արտադրված ռուսաստանյան մեքենաների տերեր: Վարկի ժամկետը կազմում է 12 ամիս, կանխավճարը` 0%, տոկոսադրույքը` 20-23% տարեկան: Ընդ որում, Յունիբանկի բոլոր հաճախորդների համար տոկոսադրույքը կազմում է 21%, իսկ  ավտովարկավորումից օգտվող հաճախորդների համար այն սահմանված է նվազագույն չափով` 20% տարեկան: Այսպես, եթե մեքենայի արժեքը կազմում է 20 հազար ԱՄՆ դոլար, ապա վարկի գծով  ամենամսյա վճարումները կազմում են 15 300-ից  մինչև 22 900 դրամ:

U-ԿԱՍԿՈ+ վարկի ձևակերպման համար անհրաժեշտ է ներկայացնել անձնագիրը, սոցիալական քարտը, մեքենայի տեխնիկական անձնագիրը, ավտոմեքենայի սեփականության վկայականը և հաշիվ-տեղեկանք “ՌԵՍՈ” ընկերությունից: Վարկի մարումը կատարվում է ամենամսյա հավասարաչափ վճարումներով: Վարկի վաղաժամկետ մարում թույլատրվում է առանց սահմանափակումների:

U- ԿԱՍԿՈ +   վարկը ձևակերպած բոլոր հաճախորդներին Յունիբանկը որպես նվեր տրամադրում է ArCa Classic UNIBANK-RESO կոբրենդինգային քարտ, հաջորդ տարում վարկային գիծ բացելու և բանկի արտոնությունների ծրագրին մասնակցելու համար:

Հիշեցնենք, որ Յունիբանկում կարելի է ձևակերպել նաև U-Insurance վարկային քարտը` “ՌԵՍՈ” ընկերությունում գույքի ապահովագրման համար:

U-ԿԱՍԿՈ+ ծրագրի վերաբերյալ առավել մանրամասն տեղեկատվության համար կարող եք զանգահարել (37410) 56 05 50   կամ (37410) 59 55 55 հեռախոսահամարներով:  

 

<< Հետ