«ԱՐՁԱԿ 2011» մրցանակաբաշխություն - 20.12.2011
Դեկտեմբերի 20-ին «Անտարես» Մեդիա Հոլդինգի նախաձեռնությամբ Երգի պետական թատրոնում տեղի ունեցավ «ԱՐՁԱԿ 2011» պատմվածքի մրցույթի հաղթողների մրցանակաբաշխության հանդիսավոր արարողությունը:
Ընդհանուր առմամբ մրցույթին ներկայացված էր 121 հեղինակների պատմվածքներ, որից եզրափակիչ փուլ անցել էին 19 հեղինակների ստեղծագործությունները: Մրցանակաբաշխության ընթացքում հայտարարվեց ժուրիի կողմից մրցույթում հաղթող ճանաչված 3 հեղինակների անուները, ովքեր «Անտարես» ընկերության կողմից պարգևատրվեցին դիպլոմներով և դրամական պարգևներով:
Մրցույթի հովանավորների կողմից մրցանակներ հանձնեցին առանձին հեղինակների: «ՌԵՍՈ» Ապահովագրական ընկերությունն իր կողմից պատրաստված մրցանակը հանձնեց Վաչե Եփրեմյանին «Կոկտեյլ` Դեկտեմբերի 21-ով կամ տարօրինակ տարեգրություն» պատմվածքի համար: Ընկերությունը հեղինակին հնարավորություն ընձեռեց բժշկական ապահովագրության նպատակով անցնել անվճար բուժզննություն և կնքել առողջության ապահովագրության պայմանագիր:



Կորպորատիվ կառավարում
Փաստաթղթեր
Հաճախորդներ և գործընկերներ
Հաշվետվություններ
ԱՊՊԱ հաշվիչ