Ապահովագրություն
բոլոր դեպքերի համար
Home Sitemap Feedback
Փնտրում
Նորություններ
Հարցազրույց
Նվիրատվություն
Սոցիալական փաթեթով առաջարկների ներկայացում
Սոցիալական փաթեթով առողջության ապահովագրության առաջին պայմանագրերը «ՌԵՍՈ»-ի հետ
Սոցիալական փաթեթով առողջության ապահովագրություն
Հարցազրույց
Հ2
Շանթ
Մամլո ասուլիս
Սերգեյ Սարկիսովը նվիրաբերել է 3 մլն ԱՄՆ դոլար









ARMENIAN MOTOR INSURERS BUREAU - APPA
Նորություններ

Սերգեյ Սարկիսովը նվիրաբերել է 3 մլն ԱՄՆ դոլար - 22.12.2011

 

«ՌԵՍՈ Խմբի» խորհրդի նախագահ Սերգեյ Սարկիսովը նվիրաբերել է 3 մլն ԱՄՆ դոլար Ստեփանակերտում հանրակրթական դպրոցի ամբողջական վերակառուցման համար

 

Դեկտեմբերի 22-ին Մոսկվայի «Ռենեսանս Մոնարխ» հյուրանոցում «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից կազմակերպվել էր բարեգործական ճաշկերույթ, որին ներկա են գտնվել ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը, Ռուսաստանի Դաշնությունում ՀՀ դեսպան Օլեգ Եսայանը, Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի առաջնորդ Տ. Եզրաս եպիսկոպոս Ներսիսյանը, «ՌԵՍՈ Խմբի» խորհրդի նախագահ Սերգեյ Սարկիսովը և շուրջ 70 հայազգի այլ գործարարներ:

Արցախի գյուղատնտեսության, կրթության և զբոսաշրջության ոլորտների զարգացմանն ուղղված ծրագրերի իրականացման համար նախատեսված բարեգործական ճաշկերույթի ընթացքում հայ գործարարները ընդհանուր առմամբ հանգանակեցին ավելի քան 18 մլն ԱՄՆ դոլար: Սերգեյ Սարկիսովի հանգանակությունը կազմում էր 3 միլիոն ԱՄՆ դոլար, որը կուղղվի Ստեփանաակերտում հանրակրթական դպրոցի ամբողջական վերակառուցմանը:

 

<< Հետ