Ապահովագրություն
բոլոր դեպքերի համար
Home Sitemap Feedback
Փնտրում
Նորություններ
Հարցազրույց
Նվիրատվություն
Սոցիալական փաթեթով առաջարկների ներկայացում
Սոցիալական փաթեթով առողջության ապահովագրության առաջին պայմանագրերը «ՌԵՍՈ»-ի հետ
Սոցիալական փաթեթով առողջության ապահովագրություն
Հարցազրույց
Հ2
Շանթ
Մամլո ասուլիս
Սերգեյ Սարկիսովը նվիրաբերել է 3 մլն ԱՄՆ դոլար









ARMENIAN MOTOR INSURERS BUREAU - APPA
Նորություններ

Մամլո ասուլիս - 24.01.2012

Սույն թվականի հունվարի 24-ին մամուլի «Փաստարկ» ակումբում տեղի ունեցավ «ՌԵՍՈ» Ապահովագրական ՓԲԸ մամլո ասուլիսը` գործադիր տնօրեն Սամվել Գրիգորյանի և Մարքեթինգի և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Աշոտ Հակոբյանի մասնակցությամբ:

Մամլո ասուլիսը նվիրված էր ԱՊՊԱ գործընթացի ներկա վիճակին և առկա խնդիրներին: Անդրադառնալով առկա խնդիրներին Սամվել Գրիգորյանը, մասնավորապես նշեց, որ ավտոսեփականատերերի 20-30%-ը չեն իրականացրել իրենց ԱՊՊԱ պայմանագրերի վերակնքումը, որի համար նա առանձնացրեց 2 պատճառ. վերակնքումներ չիրականացնելու հետևանքով սահմանված տույժերի վերաբերյալ հասարակության իրազեկվածության ցածր մակարդակը և քաղաքացիների սոցիալական վիճակը կամ ֆինանսական միջոցների սակավությունը: Ըստ նրա, իրազեկվածության խնդիրը անհրաժեշտ է լուծել զանգավածային լրատվամիջոցներով պարբերաբար արծարծելով առկա խնդիրները, իսկ այն ավտոսեփականատերերը, ովքեր ԱՊՊԱ պայմանագրեր չեն կնքում ֆինանսական միջոցների սակավության պատճառով, «ՌԵՍՈ»-ն առաջարկում է ԱՊՊԱ պայմանագրերի համար վճարումններն իրականացնել տարաժամկետ եղանակով կամ վարկի միջոցով, որն հնարավոր է ստանալ ընկերության կողմից տրամադրվող ընդամենը մեկ տեղեկանքի միջոցով:

ԱՊՊԱ գործընթացի մեկ այլ խնդիր է հանդիսանում ԱՊՊԱ պատահարի հետևանքով հատուցման գործընթացում տուժող կողմի մասնակցության բարձր աստիճանը: Այս խնդրի առնչությամբ հնչած հարցերին ի պատասխան, ընկերության ղեկավարը ներկայացրեց «ՌԵՍՈ» ապահովագրական ընկերության հիմնադիր ռուսական «ՌԵՍՈ -Գարանտիա» ընկերության փորձի հիման վրա Հայաստանում առաջին անգամ կիրառվող այն մոտեցումը, ըստ որի «ՌԵՍՈ»  ապահովագրական ընկերության հաճախորդը, ով ԱՊՊԱ պատահարի դեպքում հանդիսանում է տուժող կողմ, լիազորում է «ՌԵՍՈ»-ին իր փոխարեն դիմել համապատասխան ընկերություն և ստանալ հատուցում, այսինքն նրա մասնակցությունը հատուցման գործընթացին հասցվում է նվազագույնի: Ավելին, «ՌԵՍՈ»  ընկերությունը իր հաճախորդնրի հարմարավետության համար, նախքան այլ ընկերությունից հատուցում ստանալը, վնասի նախնական գնահատված արժեքի 70%-ի չափով վճարում է իր հաճախորդին, որպեսզի նա կարողանա արագ վերանորոգել իր տրանսպորտային միջոցը:

Ասուլիսի ընթացքում ներկայացվեց նաև ԱՊՊԱ պայմանագրի բացակայության դեպքում նախատեսված տուգանքների չափերը. առաջին 10 օրերին հաջորդող յուրաքանչյուր 10 օրերի համար ԱՊՊԱ պայմանագիր չունենալու դեպքում սահմանված է տուգանք` 5000 հազար դրամի չափով, իսկ տարվա կտրվածքով յուրաքանչյուր չապահովագրված հաշվառված տրանսպորտային միջոցի համար նախատեսված է տուգանք 50 հազար դրամի չափով:

Ընկերության Մարքեթինգի և հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Աշոտ Հակոբյանը հավելեց, որ այսպիսով «ՌԵՍՈ» Ապահովագրական ընկերությունը գործնականում իրականացնում է իր ռազմավարական կարևորագույն մոտեցումը. տասնյակ միլիոնավոր դրամները, որոնք պետք է ուղղվեին ընկերությունը գովազդելուն, «ՌԵՍՈ»-ն ուղղում է քաղաքացիներին մատուցվող ծառայությունների կատարելագործմանը և այնպիսի միջոցառումներին, որոնք ինչ-որ կերպ թեթևացնում են քաղաքացու որևէ հոգս, բարելավում են նրա կյանքի որակը, պարզապես հեշտացնում են նրա առօրյան:


 

<< Հետ