Ճանապարհորդության ապահովագրություն
Ճանապարհորդությունը միշտ շատ հաճելի իրադարձություն է և ամբողջովին լիցքաթափվելու և նույնիսկ ֆորս մաժորային իրավիճակներում հանգիստը վայելելու համար ավելի լավ է նախապես ձեռք բերել ճանապարհորդության ապահովագրություն: «ՌԵՍՈ» ապահովագրական ընկերության ճանապարհորդության ապահովագրության պայմանագիրը հնարավորություն է տալիս խուսափել ճանապարհորդության ընթացում ի հայտ եկած այնպիսի ծախսերից, ինչպիսիք են` անսպասելի հիվանդության կամ վնասվածքների, իրավաբանական օգնության տրամադրման, ուղեբեռի կորստի և նույնիսկ մահվան դեպքում հայրենադարձման հետ կապված ծախսերը:
Արտասահմանում ճանապարհորդության մեջ գտնվող անձանց (աջակցության) ապահովագրության ծրագիրը կազմված է 3 փաթեթից ` EASY, COMFORT և VIP:
Ապահովագրության վկայագրերը կնքվում են 3 օրից ոչ պակաս ժամկետով:
Աջակցության ապահովագրության պայմանագիր կնքելու համար անհրաժեշտ է ներկայացնել անձնագրի պատճեն (անձնագրային տվյալներ):
Պատվիրեք ՃԱՆԱՊԱՐՀՈՐԴՈՒԹՅԱՆ ապահովագրության պայմանագիրը` զանգահարելով շուրջօրյա (+374 60) 50 57 57 հեռախոսահամարով կամ այցելելով ընկերության ցանկացած գրասենյակ կամ վաճառքի կետ:
Վերջին թարմացում` 20.03.2017 թ., 11:04
Հաշվիր արագ
ԱՊՊԱ հաշվիչ