ՌԵՍՈ-ՏՈՒՆ
ՀՐԴԵՀԻՑ, ԲՆԱԿԱՆ ԱՂԵՏՆԵՐԻՑ ԵՎ ԳՈՒՅՔԻՆ ՀԱՍՑՎԱԾ ԱՅԼ ՎՆԱՍՆԵՐԻՑ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅՈՒՆ
ՌԵՍՈ-ՏՈՒՆ ապահովագրական ծրագիրը ենթադրում է անշարժ գույքի ներքին հարդարանքի ապահովագրություն, ներառյալ` դռների և պատուհանների կոնստրուկցիաները, էլեկտրահաղորդալարերի ցանցը, ջեռուցման, ջրամատակարարման, կոյուղու, գազամատակարարման համակարգերի խողովակաշարերը, ինչպես նաև ԱԳ-ում առկա գույքի ապահովագրություն:
Ծրագրի շրջանակներում կարող են ապահովագրվել բնակարաններ, առանձնատներ և ամառանոցներ:
ԾՐԱԳՐԻ ԱՌԱՎԵԼՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
- Գույքն ապահովագրելիս ԱԳ-ի զննում, լուսանկարում և գնահատում չի իրականացվում,
- շարժական գույքի ցուցակ չի կազմվում,
- շարժական գույքի վնասի դեպքում նախատեսվում է մինչև 100.000 դրամի սահմաններում հատուցում:
- Ապահովագրական պայմանագիր կարող են կնքել ինչպես ԱԳ սեփականատերեր հանդիսացող ֆիզիկական անձինք, այնպես էլ ի շահ ԱԳ սեփականատիրոջ գործող ցանկացած ֆիզիկական անձ:
ՌԵՍՈ-ՏՈՒՆ ապահովագրության պայմանագիր կնքելու համար անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը`
- Ապահովադրի անձնագրի պատճենը,
- Սեփականատիրոջ (սեփականատերերի) անձնագրի պատճենը (եթե սեփականատերը տարբերվում է ապահովադրից),
- Սեփականության վկայական:
Պատվիրեք ՌԵՍՈ-ՏՈՒՆ պայմանագիրը` զանգահարելով շուրջօրյա
(+374 60)50 57 57 հեռախոսահամարով կամ այցելելով ընկերության ցանկացած գրասենյակ կամ վաճառքի կետ:
Վերջին թարմացում` 26.01.2015թ., 11:52
Հաշվիր արագ
ԱՊՊԱ հաշվիչ