ԿԱՍԿՈ
Ավտոմեքենայի գնումը շատ հաճելի և սպասված իրադարձություն է, որն իր հետ բերում է նոր հնարավորություններ և կյանքը լցնում նոր գույներով:
Բայց, ցավոք սրտի, ժամանակակից կյանքը լի է բազմաթիվ վտանգներով` մեքենայի գողությունից մինչև տարաբնույթ պատահարներ, որում մեկ այլ վարորդի մեղավորության պատճառով կարող է հայտնվել նույնիսկ ամենափորձառու վարորդը:
Անտոմեքենաների ապահովագրությունն անսպասելի իրավիճակներում Ձեզ կօգնի պահպանել կայուն ֆինանսական վիճակ: Չէ որ ցանկացած վերանորոգում շատ ավելի մեծ գումար կկազմի, քան մեկ տարվա ապահովագրավճարը:
ԿԱՍԿՈ-ն Ձեր մեքենայի ապահովագրությունն է գողությունից, ճանապարհատրանսպորտային պատահարներից, երրորդ անձանց հակաօրինական գործողություններից, հրդեհից, պայթունից, բնական աղետներից և այլնից:
ԿԱՍԿՈ պայմանագիրը կարող է ներառել նաև`
- Ավտոմեքենայի օգտագործումից բխող պատասխանատվության` երրորդ անձանց կյանքին, առողջությանը և գույքին հասցված վնասի ապահովագրություն:
- ՀԱՃԱԽՈՐԴՆԵՐԻՆ ՏՐԱՄԱԴՐՎԱԾ ՈՐՈՇ ԽՈՇՈՐ ՀԱՏՈՒՑՈՒՄՆԵՐ
- ԿԱՍԿՈ. ՀԱՏՈՒՑՎԵԼ Է ՀԱՅՏԵՐԻ ԱՎԵԼԻ ՔԱՆ 90%-Ը
Անհրաժեշտ փաստաթղթերի ցանկ`
- Ընկերության վավերապայմաններ
- Սեփականատիրոջ անձնագիր
- Լիազորված վարորդի անձնագիր և վարորդական վկայական
- Ավտոմեքենայի տեխանձնագիր
Պատվիրեք ԿԱՍԿՈ պայմանագիրը` զանգահարելով շուրջօրյա (+374 60) 50 57 57 հեռախոսահամարով կամ այցելելով ընկերության ցանկացած գրասենյակ կամ վաճառքի կետ:
Վերջին թարմացում` 26.08.2020թ., 14:32
Հաշվիր արագ
ԱՊՊԱ հաշվիչ