Փոխադրվող գույքի (բեռների) ապահովագրություն
Այսօր ամբողջ աշխարհում բեռների ապահովագրությունը գործնականում լայն տարածում է գտել և հանդիսանում է բեռնափոխադրումների անբաժանելի մասը:
Փոխադրվող գույքի (բեռների) ապահովագրությունը ենթադրում է փոխադրումների ընթացքում գույքին հասցված վնասների փոխհատուցում` անկախ տրանսպորտային միջոցի տեսակից:
Նմանատիպ խնդիրներից խուսափելու համար` «ՌԵՍՈ» ապահովագրական ընկերությունն առաջարկում է կնքել փոխադրվող գույքի (բեռների) ապահովագրության պայմանագրեր:
Փոխադրվող գույքի (բեռների) ապահովագրության պայմանագիր կնքելու համար անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը`
· Ֆիզիկական անձի դեպքում` անձնագրի տվյալներ, իրավաբանական անձի դեպքում` ընկերության վավերապայմաններ (ռեկվիզիտներ)
· հաշիվ-ապրանքագիր:
Պատվիրեք ՓՈԽԱԴՐՎՈՂ ԳՈՒՅՔԻ ապահովագրության պայմանագիրը` զանգահարելով շուրջօրյա (+374 60) 50 57 57 հեռախոսահամարով կամ այցելելով ընկերության ցանկացած գրասենյակ կամ վաճառքի կետ:
Վերջին թարմացում` 13.04.2020թ., 12:13
Հաշվիր արագ
ԱՊՊԱ հաշվիչ